Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետները բանակցություններ կանցկացնեն, որ վերացնեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի հետ կապված երկիմաստությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ երկիմաստությունը կապված է փախստականների խնդրի, հրադադարի ռեժիմի վերացման, Թուրքիայի ներկայության եւ ԼՂ կարգավիճակի բանակցությունների սկզբի հետ: